Կուսակցության նախագահի միակ թեկնածու Էրդողանը վերընտրվել է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Կուսակցության նախագահի միակ թեկնածու Էրդողանը վերընտրվել է

Կուսակցության նախագահի միակ թեկնածու Էրդողանը վերընտրվել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ:

Ըստ Demokrathaber-ի՝ ԱԶԿ արտակարգ 3-րդ համագումարն անցկացվել է մայրաքաղաք Անկարայում: Կուսակցության նախագահի միակ թեկնածու առաջադրված Էրդողանը, բնականաբար, ընտրվել է:

1414 ձայնով նա 3 տարով կղեկավարի կուսակցությունը:

«Նոր շրջան ենք թևակոխում: Նոր և ավելի մեծ ծրագիրներ ենք կյանքի կոչելու»,-նշանակումից հետո ասել է Էրդողանը:

Նշենք, որ ԱԶԿ համագումարին չեն հրավիրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, իսկ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հրաժարվել է ուղարկել իր ներկայացուցիչներին:

1