Իրանում նախագահական ընտրություններ են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Իրանում նախագահական ընտրություններ են

Իրանում նախագահական ընտրություններ են

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին առաջիններից մեկն Է քվեարկել երկրում ընթացող նախագահական ընտրություններում, տեղեկացնում է Press TV հեռուստաալիքը:

«Ընտրությունները շատ կարեւոր են, եւ երկրի ճակատագիրը ժողովրդի ձեռքում Է»,- հայտարարել Է Խամենեին, որը քվեարկել Է Թեհրանի ընտրատեղամասերից մեկում:

Իրանի ավելի քան 63 հազար ընտրական տեղամասերում քվեարկությունն սկսվել Է տեղական ժամանակով ժամը 08:00-ին: Թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, երկրի նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռայիսին, մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախկին նախարար Մոստաֆա Աղա Միրսալիմը եւ արդյունաբերության նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Թաբան: Առաջին երկուսը համարվում են բացահայտ ֆավորիտներ, ընդ որում, սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն, նրանց հաղթելու շանսերը մոտավորապես հավասար են:

Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ Է հավաքել ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա չհաջողվի անել թեկնածուներից որեւԷ մեկին, կկայանա երկրորդ փուլ, որտեղ կմրցակցեն առաջին փուլի երկու առաջատարները:
Պաշտոնապես հայտարարված Է, որ քվեարկությունը շարունակվելու Է մինչեւ ժամը 18:00-ն, բայց այն կարող Է երկարացվել ներքին գործերի նախարար Աբդոլռըզա Ռահմանի Ֆազլիի որոշմամբ:

Նախագահական ընտրություների հետ միաժամանակ Իրանում կանցկացվեն քաղաքային խորհուրդների ընտրություններ եւ խորհրդարանի լրացուցիչ ընտրություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

1