Արցախյան հարցի լուծման բանակցային գործընթացում պետք է ընդգրկվեն Հարավային Կովկասի բոլոր երկրները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախյան հարցի լուծման բանակցային գործընթացում պետք է ընդգրկվեն Հարավային Կովկասի բոլոր երկրները

Արցախյան հարցի լուծման բանակցային գործընթացում պետք է ընդգրկվեն Հարավային Կովկասի բոլոր երկրները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախում է գտնվում Հոլանդիայի Միջազգային հարաբերությունների համալսարանի ավագ գիտաշխատող, Բելգիայում Եվրոպայի քոլեջի պրոֆեսոր, միջազգային իրավունքի ոլորտում գիտությունների դոկտոր Պոլ Միրցը: Միջազգային իրավունքի մասնագետը միջազգային բանակցային գործընթացի թեմայով դասախոսություն է անցկացնում Արցախի պետական համալսարանի ուսանողների համար:

«Արցախ իմ առաջին այցն անցյալ տարի մարտին էր՝ ապրիլյան պատերազմից 10 օր առաջ: Ես այստեղ էի Բելգիայի խորհրդարանականների հետ»,- նշել է  Պոլ Միրցը: Այս 2 օրը փորձելու է ուսանողներին ներկայացնել, թե ինչ է նշանակում համագործակցությունն ու բանակցությունները երկրների միջև:

«Քանի որ հիմա մի կողմից Հայաստանի և Արցախի, մյուս կողմից Ալիևյան կլանի միջև բանակցությունները հնարավոր չեն, մենք պետք է ինչ-որ ուղիներ գտնենք հետագայում որոշ հարցերի շուրջ բանակցելու համար»,- համոզված է Պոլ Միրցը:

Խոսելով Արցախյան հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ, Պոլ Միրցը նշել է, որ հնարավոր չի լինի հարցը լուծել, եթե բանակցային գործընթացը չընդգրկի Հարավային Կովկասի բոլոր երկրները, պետք է ավելի լայն բանակցությունների սեղան լինի: «Բայց քանի որ Ադրբեջանում հիմա դեմոկրատիա չկա, սա անհնար է»,- ասել է հոլանդացի պրոֆեսորը:

 IMG_2106

1