ԱՄՆ Սենատի քննարկման է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է ներկայացրել Սենատի քննարկմանը։
Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ կոնգրեսի կայքից՝ ապրիլի 24-ին ներկայացված բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել սենատորներ Թեդ Քրուզը, Էդ Մարքին և Թոմ Յուդալը:
Փաստաթղթում մասնավորապես նշվել է.
«Հաշվի առնելով 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականցված Հայոց ցեղասպանությունը,նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի մարդու իրավունքների, մարդկության դեմ հանցագործությունների, էթնիկական զտումների և Հայոց ցեղասպանության խնդիրների նկատմամբ համապատասխան ընկալում»։