Էլեկտրաէներգիա  ներմուծող երկրից դառնալու ենք էլեկտրաէներգիա արտահանող երկիր   
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Էլեկտրաէներգիա  ներմուծող երկրից դառնալու ենք էլեկտրաէներգիա արտահանող երկիր   

Էլեկտրաէներգիա  ներմուծող երկրից դառնալու ենք էլեկտրաէներգիա արտահանող երկիր   

Ապրիլի 26-ին կայացավ ԼՂՀ Կառավարության հերթական նիստը: Կառավարության նիստին շոշափվեցին հետևյալ բնագավառներին վերաբերող հարցեր.

2016 թվականի պետական բյուժեի կատարման մասին զեկուցումով հանդես եկավ Ֆինանսների նախարարի տեղակալ Գրիգորի Մարտրիոսյանը: Նա իր ելույթում մասնավորապես նշեց. «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին օրենքի համաձայն մինչև մայիսի 1-ը պետք է կառավարությանը ներկայացվի նախորդ ֆինանսական տարվա մասին հաշվետվությունը: Բյուջեի կատարողականը, ըստ ֆինանսների նախարարի տեղակալի, նախորդ տարվա համեմատ կազմում է 9.2%: Ֆինանսական տարվա ցուցանիշի կատարողականը 100,7 % է, սեփական եկամուտները կազմել են 33, 9 մլրդ դրամ: Բացի շինարարությունից, մյուս բնագավառներում աճ է գրանցվել: ՀՀ-ից ստացվող միջպետական վարկը կազմել է 42, 226 մլն. դրամ:

Այս օրակարգի առնչությամբ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի հետևանքով պետությանը հասցված անուղղակի վնասները հնարավոր չէ գնահատել, բազմաթիվ ներդրումային նախագծեր հետաձգվել են կամ պարզապես ներդրողները հրաժարվել են: Բայց անկախ ամեն ինչից, ներդրումներ կատարվելու են, մասնավորապես էլեկտրաէներգիա ներմուծող երկրից դառնալու ենք արտահանող երկիր:  2017թ.ապրիլ ամսում 10%-ով ավել հավաքագրում ենք ունեցել պետբյուժե:  Երկրի ամենամեծ հարկատու «Բեյզ Մեթըլս»-ը հունիս ամսից ավելացնելու է հարկային մուտքերը: Այս տարի հաստատ ունենալու ենք երկնիշ թվերով աճ: Աշխատավարձերի, սոցիալական վճարների առումով բնակչությանը պարտքեր չունենք:

ԼՂՀ Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը զեկուցելով նշեց, որ Սոդքի ՀԷԿ-ի կառուցումով 2020թվականին կդառնանք էլեկտրաէներգիա արտահանող երկիր: Էլեկտրաներգիայի և բնական գազի բաշխիչ ցանցերում «Արցախէներգոյի» բնական կորուստները պետք է կազմեն 15,1%, իսկ «Արցախգազի» համար՝ 5,1%:

Գյուղատնտեսության հարցերին անդրադարձավ ԼՂՀ գյուղնախարար Արամ Մխոյանը, ով իր զեկույցում նշեց, որ պետք է ավելացնել գարնանացան մշակաբույսերից արևածաղկի, սոյայի, լոբու, ոլոռի, սիսեռի և այլ մշակաբույսերի ցանքաշրջանառությունը և հասցնել 11,000 հա-ի: Պետք է աշխատանք տանել վարձու աշխատողների գրանցման գործընթացի արագացման ուղղությամբ:

ԼՂՀ Կրթության ու Գիտության նախարար Սլավա Ասրյանը նշեց, որ պետք է հստակեցնել Արցախի բուհերում վճարովի և անվճար ուսուցման ցանկը: Մասնավորապես այն բաժինները, որ ունենք մեր բուհերում, չպետք է պետպատվերով ուսանողներին տեղեր տրամադրեն ՀՀ բուհերում, բացառությամբ՝ Բժշկականի:

«Ապառաժ»

1