Լեհաստանում հայկական ձեռագրերի ցուցահանդես կբացվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Լեհաստանում հայկական ձեռագրերի ցուցահանդես կբացվի

Լեհաստանում հայկական ձեռագրերի ցուցահանդես կբացվի

Լեհաստանի Կելցե քաղաքում կկազմակերպվի հայկական ձեռագրերի ցուցահանդես: Հաղորդում է Radio Kielce-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, ձեռագրերը և ավետարանները համաշխարհային նշանակության բացառիկ հուշարձան են՝ հայերի համար նույնքան սրբություն, որքան ուղղափառների համար սրբապատկերները:

Ձեռագրերն արտագրողները, մանրանկարիչները, կազմարարները, թարգմանիչները Հայաստանում մշտապես պատվելի են եղել: Այս ձեռագրերը հայերին օգնել են իրենց ինքնությունը պահպանել անկախության կորստի տարիներին:

«Հայկական արվեստը բնութագրում են գույները, հայացքները, խորհրդանիշները և մարդկանց յուրահատուկ պատկերումը»,- ասել է Կելցեի Ժողովրդական թանգարանի աշխատակից Պավել Գժեսիկը:

1