«Սումգայիթյան ալիքներ»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Սումգայիթյան ալիքներ»

«Սումգայիթյան ալիքներ»

Գրող, լրագրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը 35 գրքի, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է: Նա նաև լուսանկարիչ է: Սումգայիթյան եղեռնագործությունից մեկ ամիս հետո նա եղավ Սումգայիթում,  հանդիպեց ականատեսների հետ, կարծիքներ հավաքեց և ստեղծեց  22 րոպեանոց վավերագրական ֆիլմ, որն անվանեց «Սումգայիթյան ալիքներ»՝ «Սումգայիտսկիյե վոլնը»:

«Երբ հանրահավաքները սկսվեցին, ես  Հայաստանի հանրային հեռուստատեսությունում էի աշխատում, լրագրողական խմբով եկա Արցախ, հետո լսելով սումգայիթյան կոտորածների մասին, մտքովս անցավ, թե ինչու՞  1915 թվականի հայոց եղեռնի մասին ոչ մի հայ լուսանկարիչ որևէ լուսանկար չի թողել, հետո պարզեցի, որ հայերի լուսանկարչական տները նախօրոք պլանավորված ոչնչացվել էին և որպեսզի նույնը տեղի չունենար նաև Սումգայիթի դեպքում, որոշեցի ինքս անձամբ գնալ և նկարահանել»,- պատմում է գրող Բ. Կարապետյանը:

Ուղիղ մեկ ամիս անց նա Սումգայիթ  մեկնող հայերի հետ էր, որոնք գնում էին իրենց գույքը բերելու Ստեփանակերտ, ճանապարհ ընկավ  այնտեղ: Եղավ քիմկոմբինատի բանվորների մոտ, որոնց մեծ մասը հայեր լինելով, արդեն լքել էին քաղաքը, 10 օր մնաց այնտեղ,  խոսեցրեց կոմբինատի ռուս բանվորներին,  հարցրեց, թե ինչու՞ այդպես եղավ, նրանք կամ անտեղյակ էին կամ էլ վախից չէին ուզումն խոսել այդ մասին: Եղավ այն բնակարաններում, որոնք թալանվել էին, հայ աղջիկներ բռնաբարվել: Ստեփանակերտում ապաստանած սումգայիթցիներից մանրամասնություններ տեղեկացավ և այդպես ստեղծվեց ֆիլմը:

 88-ի մարտի այն արդեն հասցված էր այն ժամանակվա ԽՍՀՄ-ի ղեկավարությանը:   Ֆիլմը ցուցադրվել է նաև Միացյալ Նահանգների կոնգրեսում:

 Այսօրվա երիտասարդությունը պետք է տեղեկացված լինի այն օրերի եղեռնագործություների մասին, իմանա իր թշնամու իրական դեմքը : Ահա թե ինչու է Բակուր Կարապետյանն այն հրատապ համարում նաև այսօր, երբ ադրբեջանցիներն ակտիվացել են սահմանում: Նրանց ձեռագիրը ոչնչով չի փոխվել:

                                                                                                               «Ապառաժ»

1