ԱՄՆ փոխնախագահը «մասնակցել է» Ադրբեջանի դեսպանատան մոտ ՀՅԴ երիտասարդների ցույցին
ԱՄՆ Հայ Դատի կառույցի, ՀՅԴ «Սեպուհ» կոմիտեի և ՀՅԴ ԱՄՆ երիտասարդական միության «Անի» մասնաճյուղի կազմակերպությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ:
Ցույցին մասնակցել են բազմաթիվ հայեր, որոնք պարզել են պաստառներ 1988 թվականին Արցախում Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ: Ցուցարարներն իրենց բողոքն են ներկայացրել այդ երկրի և դրա նախագահ Ալիևի՝ մինչ օրս շարունակվող հակահայ քաղաքականության վերաբերյալ:
Ցույցի ընթացքում ուշագրավ զուգադիպություն է տեղի ունեցել: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ավտոշարասյունն անցել է Ադրբեջանի դեսպանատան մոտով՝ հենց ցույցի պահին:
Նշենք, որ Ալիևի մի քանի «ներկայացուցիչներ» փորձել են հակազդել հայկական ցույցին, սակայն, հերթական անգամ ձախողվել են: