«Թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել»

«Թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել»

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ իրենց բանակի հետախուզությունը պաշտպանության նախարարին տեղեկացրել է շփման գծում «հակառակորդի կողմից իրականացվող ուժերի վերախմբավորման, ինչպես նաև հրետանային համակարգերի և խոշոր տրամաչափի տեխնիկական այլ միջոցների կենտրոնացման մասին»: Ռազմական արտահայտությամբ բանակի «աչք ու ականջ» համարվող հետախուզության կողմից հայթայթված և սեփական նախարարին տրամադրված «հույժ կարևորության» այս տեղեկությունն էլ Հասանովին ու իր ենթակա շտաբին «հիմք է տվել կռահելու, որ թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել…»

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ.- Այս անգլուխ խեղկատակների կողմից շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունից կարելի է հետևություն անել, որ հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության: Բայց թե ինչ արդյունք կունենա այն, պատասխանը թողնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են սուլթանապետությունում, սակայն երբևէ չեն օգտվում սուլթանավայել ապրելու իրավունքից…»:

1