Տեղի է ունեցել ԼՂՀ ՀԿՀ նախագահի մամուլի ասուլիսը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Տեղի է ունեցել ԼՂՀ ՀԿՀ նախագահի մամուլի ասուլիսը

Տեղի է ունեցել ԼՂՀ ՀԿՀ նախագահի մամուլի ասուլիսը

Փետրվարի 19-ին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի մամուլի ասուլիսը։

Փետրվարի 20-ի հանրաքվեին վերջին տվյալներով մասնակցելու իրավունք կունենա 102.757 քաղաքացի, 711-ով ավելի քան նախորդ 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր: Սա մեր երկրի թվով 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է:

ԼՂՀ ՀԿՀ նախագահը նշել է, որ տարիների հետ միջազգային հետաքրքրվածությունը մեր երկրի հանդեպ ավելանում է. 1991թ. անկախության հանրաքվեին մասնակցում էր ընդամենը 40 դիտորդներ, այսօր սահմանադրության հանրաքվեին մասնակցում են 30-ից ավելի երկրներից 104 միջազգային դիտորդներ, 103 տեղական դիտորդներ, ԶԼՄ-ների 80-ից ավելի ներկայացուցիչներ:

«Հավատացածեմ, որ փետրվարի 20-ին՝ մեր երկրի համար այս խորհրդանշական օրը, սահմանադրության հանրաքվեն անցկացվելու է պատշաճ մակարդակով: Հանրաքվեն պետք է ավելի արդարացի, կազմակերպված և օբյեկտիվ լինի,- համոզմունք է հայտնել Ս. Արզումանյանը և ավելացրել, որ Արցախի հանրապետության քառորդդարյա պատմության ընթացքում կազմակերպվել են համապետական նշանակության 2 հանրաքվեներ, հանրապետության նախագահի 5 և խորհրդարանական 6 ընտրություններ, նաև տեղական նշանակության ու ՏԻՄ ընտրություններ:

Դիտորդների և լրագրողների հարցերը վերաբերում էին հանրաքվեի քարոզարշավի ընթացքին, նախկինում արձանագրված թերությունները շտկելուն, թալիշցիների ընտրական իրավունքի իրացմանը, Լապշինի հետ կապված դեպքի ազդեցությանը միջազգային դիտորդների ժամանմանը:

1