Բակո Սահակյանն ընդունել է միջազգային դիտորդներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանն ընդունել է միջազգային դիտորդներին

Բակո Սահակյանն ընդունել է միջազգային դիտորդներին

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ Լատվիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Բելգիայի պատվիրակությունների անդամներին, որոնց կազմում էին իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:

Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից:

Հանդիպուման ընթացքում արծարծվել են նաեւ ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

1