ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացուն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացուն

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացուն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացուն:

«Փետրվարի 14-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկայացուցիչներն այցելել են վերջերս ձերբակալված ադրբեջանցուն: Այցը կատարվել է ԿԽՄԿ-ի ստանդարտ գործընթացների շրջանակում: Մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն ձերբակալվածներին այցելում է՝ նրանց պահման պայմանները դիտարկելու, նրանց հետ շփվելու եւ հարազատների հետ կապ պահելը հնարավորություն դարձնելու համար»,- NEWS.am-ի թղթակցին ասել է ԼՂՀ-ում ԿԽՄԿ-ի առաքելության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ (Թալիշ)  հակառակորդը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել: Կազմակերպված գործողությունների արդյունքում հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանցի զինծառայող, 1995 թվականին ծնված Էլնուր Հուսեյնզադեին:

1