Հայ դատի հանձնախումբը պետդեպին կոչ է արել արգելափակել Բաքվին «Երկաթե գբեթի» հնարավոր վաճառքի գործարքը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայ դատի հանձնախումբը պետդեպին կոչ է արել արգելափակել Բաքվին «Երկաթե գբեթի» հնարավոր վաճառքի գործարքը

Հայ դատի հանձնախումբը պետդեպին կոչ է արել արգելափակել Բաքվին «Երկաթե գբեթի» հնարավոր վաճառքի գործարքը

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը պետքարտուղարությանը կոչ է արել հակազդել երրորդ կողմին ամերիկյան սարքավորումների եւ տեխնոլոգիաների փոխանցմանը, որոնք իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի մաս են կազմում։

Համակարգի՝ Ադրբեջանին հնարավոր վաճառքը վտանգ է ներկայացնում ԱՄՆ տարածաշրջանային շահերի եւ զենքի տարածման տեսանկյունից։

Փետրվարի 13-ին Պետքարտուղարության՝ ռազմատեխնիկական հարցերով բյուրո ուղղված նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ին խնդրել է պաշտոնապես հանդես գալ ընդդեմ «Երկաթե գմբեթ»-ի վաճառքի, քանի որ նման գործարքը կխաթարի ԱՄՆ-ի շահերը, կբարձրացնի տարածաշրջանային հակամարտության հավանականությունը եւ «հակաամերիկյան ուժերին թույլ կտա օգտվել ժամանակակից զենքից»։

Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նաեւ հարցում է արել «Երկաթե գմբեթ»-ի՝ Ադրբեջանին վաճառքի հետ կապված հաշվետվությունների վերաբերյալ։

Ինչպես նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ Իլհամ Ալիեւի ձեռքում տվյալ համակարգը «առաջին հարվածի զենք է հանդիսանում»։ Հնարավոր վաճառքը կխախտի Ամերիկայի եւ ԵԱՀԿ գործընկերների ջանքերը, ինչպես նաեւ այն ամենը, ինչ արվել է խաղաղության ամրապնդման եւ միջուկային զենքի տարածումը կանխելու համար։ Նրա խոսքով՝ գոյություն ունի իրական վտանգ, որ առաջնային տեխնոլոգիան կապակայունացնի Կովկասը «եւ պոտենացիալ կերպով կարող է հայտնվել հակաամերիկյան երկրների ձեռքում՝ Բելառուսից մինչեւ Հյուսիսային Կորեա»։

2014-ին Raytheon ընկերությունը համատեղ արտադրության պայմանագիր է ստացել $ 149300000 դոլարի չափով՝ «Երկաթե գմբեթ» համակարգի համար Թամիր հրթիռներ մատակարերլու հետ կապված: Ըստ ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ համաձայնագրի պայմանների, «Երկաթե գմբեթ» համակարգի գնման, ինպես նաեւ օտարերկրյա օգնության մասին օրենքի, զենքի արտահանումը վերահսկելու մասին օրենքի եւ համապատասխան այլ օրենքների՝ ԱՄՆ-ն իրավունք ունի արգելափակել ամերիկյան սարքավորման եւ տեղեկատվության փոխանցումը, որոնք «Երկաթե գմբեթ» համակարգի մասն են կազմում։

news.am

1