Ձյուն, մառախուղ ու մերկասառույց. ՀՀ-ում և ԼՂՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ձյուն, մառախուղ ու մերկասառույց. ՀՀ-ում և ԼՂՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան

Ձյուն, մառախուղ ու մերկասառույց. ՀՀ-ում և ԼՂՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան

Փետրվարի 15-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ, մասնավորապես, դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճաանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան տեղ-տեղ մերկասառույց է:

Արարատի, Վայոց ձորի մարզերում և Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Սիսիան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Վարդենյաց լեռնանցում ձյուն է տեղում:

Գորիս-Սիսիան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարներին մառախուղ է:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը, ձյուն է տեղում:

1