ՀՀ 12 կարատիստ է մասնակցելու Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » ՀՀ 12 կարատիստ է մասնակցելու Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնությանը

ՀՀ 12 կարատիստ է մասնակցելու Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնությանը

այաստանի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների հավաքականը փետրվարի 14-ին մեկնում է Բուլղարիա` մասնակցելու փետրվարի 17-19-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք` Պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների Եվրոպայի (EKF) 44-րդ առաջնությանը:

Մեր ընտրանին հանդես է գալու հետևյալ կազմով` Հարություն Առաքելյան (16-17տ. տարիքային կարգ, 55կգ. քաշային կարգ), Սիմոն Մովսիսյան (14-15տ., 63կգ.), Էրիկ Խաչատրյան (14-15տ., 52կգ.), Անիտա Մակյան (16-17տ., 59կգ.), Ռուդիկ Շուխյան (14-15տ., 57կգ.), Կարեն Սարգսյան (16-17տ., 68կգ.), Ալբերտ Ավետիսյան (16-17կ., 61կգ.), Միխայիլ Մխիթարյան (16-17տ.), Սերգեյ Դալլաքյան (18-21տ., 67կգ.), Սերյոժա Սարգսյան (18-21տ., 75կգ.), Էդգար Մինասյան (18-21տ., 60կգ.), Դավիթ Մակյան (14-15տ., 70կգ.), տեղեկացնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան:

Երիտասարդական հավաքականի մարզիչներն են Վահան Միքայելյանը և Տիգրան Մուրադյանը:

1