Զբոսաշրջիկների թվաքանակի 40% նվազումը հասցվել է 16%-ի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Զբոսաշրջիկների թվաքանակի 40% նվազումը հասցվել է 16%-ի

Զբոսաշրջիկների թվաքանակի 40% նվազումը հասցվել է 16%-ի

«Ձեռնարկված միջոցների շնորհիվ մինչեւ տարվա վերջ հնարավոր դարձավ զբոսաշրջիկների թվաքանակի 40% նվազումը հասցնել մինչև 16 %-ի»,- այս մասին հունվարի 31-ին կայացած ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության 2016 թվականի տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ նշել է Անդրանիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների ազդեցությանը զբոսաշրության ոլորտի վրա:

Նախարարի խոսքով՝ մոնիթորինգի արդյունքում ի հայտ է եկել Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելող զբոսաշրջիկների  թվաքանակի էական աճ:

«9 ամսվա տվյալներով հյուրանոցային տնտեսության օբյեկտների շրջանառությունը 6,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (1000,7 մլն.դրամ/ 943,2 մլն.դրամ)»,- նշել է Ա.Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ 2016 թվականին ԼՂՀ տարածքում հաշվառված 44 հյուրանոցային տնտեսության օբյեկտների ծառայություններից օգտվել են շուրջ 26 հազար զբոսաշրջիկներ Հայաստանից ու արտերկրից:

1