Քարին տակի հերոսամարտի 25-ամյակն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական »  Քարին տակի հերոսամարտի 25-ամյակն է

 Քարին տակի հերոսամարտի 25-ամյակն է

Հունվարի 26-ին Քարին տակի հերոսամարտի 25-ամյակն է: 1992  թվականի այս օրն Արցախյան ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ նշանավորվեց մի նոր հաղթանակով  եւ հանդիսացավ մեր հիմնարար հաղթանակներից մեկը:

Հունվարյան այս օրը՝ վաղ առավոտյան, ազերիները բերդաքաղաքից լայնամասշտաբ հարձակման անցան: 12 ժամ անց, հարեւան գյուղերի ջոկատների օգնությամբ հակառակորդը ետ էր շպրտվել` մարտի դաշտում թողնելով 150 զոհ: Գյուղն էլ կորուստներ ունեցավ: Անմահացավ 22 մարդ:

Գյուղի տեղանքին ծանոթ մարդկանց բանականությունը թելադրում էր, որ գյուղի անկումն անխուսափելի  պետք է լիներ, հատկապես, որ ամբողջովին թուրքաբնակ Շուշին դարձրել էին  կրակակետ: Քարին տակի աննախադեպ ինքնապաշտպանությունն ու հունվարի 26-ի հերոսամարտը  եկան հաստատելու, որ Շուշին հնարավոր է ազատագրել:

Օրվա առիթով ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նախաձեռնել է «Ննջեցեք խաղաղությամբ, ձեր գործը շարունակում ենք» խորագիրը կրող միջոցառում:

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում զոհված ազատամարտիկների հիշատակին կազմակերպված մոմավառությանը մասնակցելուց հետո, շրջաններից եւ մայրաքաղաքից ժամանած շուրջ 100 երիտասարդներ քայլերթով ուղղվել են Քարին տակ գյուղ:

«Այս եւ նման միջոցառումներն իրականացվում են երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիրակության բարձրացման նպատակով»,- նշել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը:

Ելույթով հանդես եկավ Քարին տակ համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը, ով նահատակված դաշնակցական, Քարին տակ ջոկատի հրամանատար Վաղինակ Առուշանյանի որդին է:

«Եթե քառորդ դար առաջ չլիներ մեր միաբանությունը, հազիվ թե կարողանայինք պաշտպանել մեր գյուղը, իսկ ընդգրկուն առումով՝ ամբողջ Արցախը: Միասնության ոգին պետք է առաջնորդի մեզ»,- ասաց Մ.Առուշանյանը

ԼՂՀ ՊԲ նախարարի հրամանով ազգային- ազտագրական պայքարում եւ բանակաշինության գործում ունեցած ավանդի համար մի շարք ազատամարտիկներ պարգեւատրվել են պատվոգրերով:

Ազգային, հեղափոխական երգերով հանդես եկավ ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը, իսկ ազգային պարերով՝ Նորագյուղի, Տողի եւ Ազոխի պարախմբերը:

«Ապառաժ»

IMG_7114

IMG_7131

IMG_7141

IMG_7162

IMG_7187

IMG_7229

IMG_7259

IMG_7274

IMG_7276

1