ԱԳ փոխնախարար. Ադրբեջանը պետք է հաշտվի՝ ԼՂՀ ճանաչման հեռանկարն անխուսափելի է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԱԳ փոխնախարար. Ադրբեջանը պետք է հաշտվի՝ ԼՂՀ ճանաչման հեռանկարն անխուսափելի է

ԱԳ փոխնախարար. Ադրբեջանը պետք է հաշտվի՝ ԼՂՀ ճանաչման հեռանկարն անխուսափելի է

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ` խորհուրդ տալով ընթերցել ՄԱԿ կանոնադրությունը, «որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա»:

«Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար»,- ասել է փոխարտգործնախարարը, հաղորդում է Panorama.am-ը:

«Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՄԱԿ Կանոնադրությամբ ինքնորոշված սուբյեկտի կարգավիճակը որոշվում է նրա ժողովրդի կողմից, իսկ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ Կանոնադրությունը, որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա, և հաշտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ»,- շեշտել է Քոչարյանը:

1