Լոս Անջելեսի քաղաքապետարանը մնում է Արցախի կողքին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Լոս Անջելեսի քաղաքապետարանը մնում է Արցախի կողքին

Լոս Անջելեսի քաղաքապետարանը մնում է Արցախի կողքին

Հունվարի 19-ին ՀՅ Դաշնակցության անդամ, ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը, ՀՅԴ Արեւմտյան կենտրոնական  կոմիտեի ներկայացուցիչ Տարոն  Տեր-Խաչատրյանի ընկերակցությամբ այցելեց Լոս Անջելեսի քացաքապետարան, ուր ջերմ ընդունելության արժանացավ քաղաքապետարանի խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանի կողմից:

Արցախի Շուշի քաղաքի հետ  քույր քաղաք հանդիսացող քաղաքի միակ հայազգի ղեկավարը Սարգսյանի  և Տեր- Խաչատրյանի հետ զրույցի ընթացքում ներկայացրեց իր անձնական զգացումներն ու հույզերը 2անգամ (2013 և 2016-ին) Արցախ կատարած  այցելությունների մասին, մանավանդ, երբ տեղի էր ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմից ամնիջապես հետո:

Արցախի անկախությունը, որ Գրիգորյանի վկայությամբ, ճանաչել էր Լոս Անջելեսի վերին ղոկավարությունը, խթան հանդիսացավ Կալիֆոռնիա նահանգի կողմից Արցախի հանրապետության ճանաչման աշխատանքներին:

Փոլ Գրիգորյանը նոր առաջարկություններ փոխանցեց Արցախի հետ համագործակցությունը սերտացնելու ուղղությամբ:Շահեկան զրույցից հետո նա հյուրերին ծանոթացրեց քաղաքապետարանի տարբեր բաժինների հետ:

1