Արցախը՝ Մադրիդի միջազգային տուրիստական ցուցահանդեսում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախը՝ Մադրիդի միջազգային տուրիստական ցուցահանդեսում

Արցախը՝ Մադրիդի միջազգային տուրիստական ցուցահանդեսում

Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացվում է հունվարի 18-ից 22-ը տեղի ունեցող Իսպանիայի ՛՛Ֆիտուր Մադրիդ 2017՛՛ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում: Եվրոպայի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկում ավանդական ոճով ձևավորված Արցախի Հանրապետության տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահադեսի այցելուների և մասնակիցների համար:

Ըստ ԼՂՀ պատվիրակության ղեկավար, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանի, ցուցահանդեսը անցնում է բնականոն հունով, տաղավարի այցելուներին տրամադրվում է համապարփակ տեղեկատվություն ԼՂՀ զբոսաշրջային արդյունքի մասին թե՛ զբոսաշրջային գրականության, թե՛ տեղում տաղավարի աշխատակիցների միջոցով: Ընդհանուր առմամբ ցուցահանդեսին ԼՂՀ պատվիրակության աշխատանքները արդյունավետ են գնահատվում:

Ցուցահանդեսում Արցախի մասնակցության կապակցությամբ Իսպանիայում Ադրբեջանի հանրապետության դեսպանությունը հերթական բողոքի գրությունն է ներկայացրել ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ այլ մարմիններին, իսկ այս օրերին Մադրիդում գտնվող Ադրբեջանի Հանրապետության մշակույթի եւ տուրիզմի նախարար Աբուլֆազ Գարաեւը իր դժգոհությունն է հայտնել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարին,-գրում է Վեստի.ազ կայքը

1