Հաստատվել է Արցախի հանրապետության Սահմանադրության հանրաքվեի միջոցառումների ժամանակացույցը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հաստատվել է Արցախի հանրապետության Սահմանադրության հանրաքվեի միջոցառումների ժամանակացույցը

Հաստատվել է Արցախի հանրապետության Սահմանադրության հանրաքվեի միջոցառումների ժամանակացույցը

Հունվարի 20-ին տեղի է ունեցել Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր նաև Սահմանադրության նախագծի վերաբերյալ 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի նախապատրաստական և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի հաստատումը: Նիստին ներկա էին ԿԸՀ բոլոր անդամները, նաև ՏԸՀ նախագահները:

ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է հանրաքվեի կազմակերպման հետ կապված աշխատանքները: Համաձայն ժամանակացույցի՝ վերոհիշյալ հանրաքվեի գործողությունների մեկնարկը տրվել է 2017թ. հունվարի 19-ին: Հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածն է հանրապետության նախագահի կողմից հրամանագրի հրապարակման պահից, այսինքն հունվարի 19-ից մինչև փետրվարի 18-ի ժամը 24:00:

Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել հանձնաժողովականներին և աշխակազմի պատասխանատու աշխատողներին, հանրաքվեի տարածքային ընտրական հանձնաժողովներին՝ ԼՂՀ բոլոր շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում 2017թ. փետրվարի 20-ին անցկացվելիք հանրաքվեի հետ կապված բոլոր միջոցառումները սահմանված ժամկետներում և պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով:

1