Բելառուսի դատարանը որոշել է արտահանձնել Լապշինին Ադրբեջանին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բելառուսի դատարանը որոշել է արտահանձնել Լապշինին Ադրբեջանին

Բելառուսի դատարանը որոշել է արտահանձնել Լապշինին Ադրբեջանին

Բելառուսի դատարանը որոշել է արտահանձնել Լապշինին Ադրբեջանին: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղ այցելության համար Մինսկում Բաքվի հարցումով ձերբակալված բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:

Գրառման մեջ ասվում է, որ 2017-ի հունվարի 17-ի երեկոյան Բելառուսի գլխավոր դատախազությունը «արդար որոշում է» կայացրել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու անհրաժեշտության մասին: Որոշման մասին չի հայտնվել ոչ հարազատներին, ոչ փաստաբաններին, ոչ էլ Մինսկում ՌԴ և Իսրայելի դեսպանություններին:

«Որոշումը կայացվել է և ֆաքսով ուղարկվել մեկուսարան: Միայն փաստաբանների համառության շնորհիվ հունվարի 18-ի երեկոյան ՌԴ և Իսրայելի դեսպանություններն իմացել են որոշման մասին: Փաստաբանին տրվել է հետևյալ պատասխանը. «Այո, կա նման որոշում, երեկ է կայացվել: Լապշինին որ հանդիպեք, նա կհայտնի մանրամասները»,-ասվում է գրառման մեջ:

Արատհանձնման որոշման մասին տեղեկություն չկար նաև Բելառուսի ԱԳՆ-ում, ուր անհապաղ դիմել էին Իսրայելի և ՌԴ հյուպատոսները:

Ավելին`որոշման մեջ Լապշինի «հանցանքն» անսպասելիորեն միանգամայն այլ որակավորում է ստացել. «Լապշինը մեղադրվում է անհայտ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ հանցավոր կապի մեջ մտնելով, հանցախումբ ստեղծելու և 2011-ի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին առանց համապատասխան փաստաթղթերի, անցակետերը շրջանցելու ու Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»:

Որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10-օրյա ժամկետում:

1