Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության ախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ դատական համակարգը իշխանության այն կարեւոր օղակներից է, որի գործունեությունից է նաեւ կախված ժողովրդավարության ուղին բռնած մեր հանրապետության հեղինակությունը, նրա նորմալ կենսագործունեությունն ու քաղաքացիների բարեկեցությունը: «Այդ իսկ պատճառով մեր երկրում հատուկ տեղ է հատկացվում դատական համակարգի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը, դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ այդ աշխատանքի հանդեպ հասարակական վստահության ամրապնդմանը, դատավորների մասնագիտական պատրաստվածությանն ու արհեստավարժությանը»,-նշել է երկրի ղեկավարը:

Մասնագիտական տոնի կապակցությամբ եւ աշխատանքում ցուցաբերած արդյունքների համար համակարգի մի խումբ աշխատակիցներ Նախագահի կողմից  պարգեւատրվել են պետական պարգեւներով ու արժեքավոր նվերներով:

1