Սերգեյ Լավրովն ու Սեբաստիան Կուրցը ԼՂ հարցը քննարկել են լայն համատեքստում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սերգեյ Լավրովն ու Սեբաստիան Կուրցը ԼՂ հարցը քննարկել են լայն համատեքստում

Սերգեյ Լավրովն ու Սեբաստիան Կուրցը ԼՂ հարցը քննարկել են լայն համատեքստում

Ռուսաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Սեբաստիան Կուրցի հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ օրակարգում գտնվող հարցերի շատ լայն շրջանակ, ինչպես նաև այդ աշխատանքում Ռուսաստանի մասնակցությունը:

Նման հայտարարությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Լավրովի և Կուրցի հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

«Հաշվի առնելով, որ այդ հարցն առնչվում է ԵԱՀԿ-ին՝ այն ևս քննարկվել է, սակայն ավելի լայն, այն է՝ ԵԱՀԿ-ում Ավստրիային նախագահության համատեքստում: Հավելյալ տեղեկատվություն ուղղակի չունեմ»,- նշել է Մարիա Զախարովան:

1