Բ.Սահակյանն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բ.Սահակյանն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը

Բ.Սահակյանն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը

Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Բ.Սահակյանը բարձր է գնահատել Ստեփանակերտի ու Արցախի շրջանների հետ կապերը խորացնելու Երեւանի քաղաքապետարանի պատրաստակամությունը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու անելիքները:

Երկրի ղեկավարը պետական պարգեւներով պարգեւատրել է Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների 23 աշխատակիցների` ԼՂՀ մայրաքաղաքում եւ շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ Արցախի 8 պաշտոնյա, այդ թվում՝ նախագահ Բակո Սահակյանը պարգեւատրվել են մեդալներով:

«Ապառաժ»

1