Աշոտ Ղուլյանն ամփոփեց 2016 թ. ԱԺ-ի գործունեությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Աշոտ Ղուլյանն ամփոփեց 2016 թ. ԱԺ-ի գործունեությունը

Աշոտ Ղուլյանն ամփոփեց 2016 թ. ԱԺ-ի գործունեությունը

Տեղի ունեցավ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Ա. Ղուլյանի տարեվերջյան մամլո ասուլիսը, որի փոքր-ինչ ուշանալն ԱԺ նախագահը պայմանավորեց նոր Սահմանադրության նախագծի քննարկումներով զբաղված լինելով: Ա. Ղուլյանն անդրադարձավ Ազգային Ժողովի անցած 25- ամյա ուղուն, նշեց, որ ինչպես մեր նորանկախ երկրի մնացած կառույցները, Ազգային Ժողովը  նույնպես կայացման ուղի է անցել: Մեր երկիրն իր ուղին սկսել է որպես խորհրդարանական երկիր, այժմ գործում է 6-րդ գումարման  Ազգային Ժողովը, սերտացել են ՀՀ-ի և արտասահմանյան երկրների հետ միջխորհրդարանական կապերը՝ մասնավորապես Ֆրանսիայի և Բելգայի խորհրդարանական պատվիրակությունների փոխադարձ այցելուլությունները: ԱԺ նախագահն իրազեկեց , որ 2016 թվականին 62 պատգամավորական պատվիրակություններ են այցելել ԼՂՀ  և հույս հայտնեց , որ 2017 թվականին միջխորհրդարանական կապերն ավելի կընդլայնվեն:

Ապա լրագրողներն իրենց հարցումներում անդրադարձան այն հարցին, թե ապրիլյան իրադարձություններն ինչպիսի՞ ընթացք տվին  միջխորհրդարանական կապերին, ԱԺ նախագահն  ասաց , որ  միջազգային բոլոր կառույցների համար պարզ դարձավ, որ Արցախի անկախ գոյությունն  Ադրբեջանից այլևս որևէ կասկած չի հարուցում:

«Ապառաժ»-ի  հարցումն ուղղված էր  նոր Սահմանադրության այն կետին , որտեղ նշվում է՝   «Արցախի ինքնիշխանությունը տարածվում է փաստացի գոյություն ունեցող  տարածքների վրա, մինչև սահմանների վերջնական ճշգրտումը», արդյո՞ք դա իր մեջ վտանգավոր տարր չի պարունակում Արցախի ապագայի  համար, ԼՂՀ ԱԺ նախագահն ասաց, որ դա վերաբերում է  Շահումյանի, Մարտակերտի այն  տարածքներին, որոնք գտնվում են հակառակորդի  վերահսկողության  ներքո:

Մեր երկրորդ հարցումն այն էր, որ  անկախությունից առայսօ միշտ շեշտել ենք , որ Հայաստանի հետ գտնվում ենք նույն իրավա- քաղաքական դաշտում, բայց նոր Սահմանադրությամբ ստացվում է, որ Արցախը կենտրոնացված նախագահական կառավարում է ունենալու, իսկ  Հայաստանում  2017 թվականին կայանալիք  ապրիլյան խորհրդարանական ընտրություններով  երկրում ավելի կամրապնդվի խորհրդարանական կառավարման ինստիտուտը: Արդյո՞ք  2 հայկական պետությունները  չեն գտնվի տարբեր իրավա- քաղաքական հարթություններում: Աշոտ Ղուլյանը պատասխանեց, որ Արցախի  նոր Սահմանադրությունը  հնից  ավելի ազատ, ավելի թափանցիկ է լինելու, իսկ նոր Սահմադրությունն ընդունելուց հետո ԱԺ-ի գործառույթներն ավելի են շատանալու և պարտադիր չէ  նույնությամբ կրկնել ՀՀ իրավական բոլոր նորմերը:

                                            Սեփ. լրատվություն

1