Նվազել են էլեկտրոնային հաղորդակցության մի շարք ծառայությունների սակագները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նվազել են էլեկտրոնային հաղորդակցության մի շարք ծառայությունների սակագները

Նվազել են էլեկտրոնային հաղորդակցության մի շարք ծառայությունների սակագները

2017 թվականի հունվարի 18-ին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի հեռուստատեսության, ռադիոյի և հեռահաղորդակցության կարգավորման բաժինը ներկայացրել է 2016-ի տարեկան հաշվետվությունը: Բաժնի և «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության միջև տեղի են ունեցել բանակցություններ և վերլուծությունների արդյունքում ընդունված որոշումներով միջինը 13.5 տոկոսով նվազեցվել են էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի մի շարք ծառայությունների սակագները: Բաժնի կողմից համապատասխան վերլուծություններ և համեմատություններ են իրականացվել նաև գերիշխող օպերատորի ներկայացված սակագների նվազեցման հայտի վերաբերյալ, որոնց հիման վրա մշակվել են համապատասխան որոշման նախագծերը և սահմանվել է նոր «Հավելյալ օր» ծառայության սակագինը:
Հեռուստատեսության, ռադիոյի և հեռահաղորդակցության կարգավորման բաժնի կողմից մշակվել է համապատասխան որոշում և դադարեցվել է «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Գիշերային» սակագնային պլանի գործողությունը: Վերլուծություններ և համեմատություններ են իրականացվել գերիշխող օպերատորի ներկայացրած «Ընտանեկան» փաթեթ նոր առաջարկի վերաբերյալ, որն իրենից ներկայացնում է  երկու ընկերությունների կողմից  մատուցվող 4 տարբեր ծառայությունների համադրություն:
Բաժնի կողմից մշակվել է «Սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման և տրամադրման, սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման կանոններն ու որակավորման չափանիշներին սիրողական ռադիոօպերատորների համապատասխանությունը ստուգելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը և զուգահեռաբար՝ Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի օժանդակությամբ՝ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիան, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 5-ին:
Բաժնի պետը  Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մասնակցել է Բենչմարքինգի էքսպերտային աշխատանքային խմբի Էլեկտրոնային հաղորդակցության  կարգավորողների Արևելյան գործընկերության (EaPeReg) երկրորդ տեխնիկական, ինչպես նաև Սպառողների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման Էլեկտրոնային հաղորդակցության  կարգավորողների Արևելյան գործընկերության (EaPeReg) տեխնիկական սեմինարներին:
Նախաձեռնվել են օրենսդրական փոփոխությունների մի շարք առաջարկներ:
1