«Դաշնակցություն» խմբակցությունը դեմ քվեարկեց Սահմանադրության նախագծին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ քվեարկեց Սահմանադրության նախագծին

«Դաշնակցություն» խմբակցությունը դեմ քվեարկեց Սահմանադրության նախագծին

20 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հունվարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում ընդունվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հանրաքվեի դնելու մասին օրենքը:

Նախագծին կողմ են քվեարկել ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները: Նախագծին դեմ են քվեարկել «Դաշնակցություն» եւ «Վերածնունդ» խմբակցությունները: «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը հայտարարել է, որ չի կարող կողմ քվեարկել, եւ ձեռնպահ է քվեարկել:

Ըստ ԼՂՀ Սահմանադրության 133 հոդվածի Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվում հանրաքվեի միջոցով: Հանրաքվեն նշանակում է հանրապետության նախագահը, ԱԺ-ի առաջարկով կամ համաձայնությամբ: Համապատասխան որոշումն Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

1