Բիշքեկի մոտ թուրքական ինքնաթիռ է կործանվել. Ավելի քան 30 մարդ է զոհվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բիշքեկի մոտ թուրքական ինքնաթիռ է կործանվել. Ավելի քան 30 մարդ է զոհվել

Բիշքեկի մոտ թուրքական ինքնաթիռ է կործանվել. Ավելի քան 30 մարդ է զոհվել

Բիշքեկի մոտ թուրքական Boeing 747 ինքնաթիռ է կործանվել` ավելի քան 30 մարդ է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ղրղզստանի առողջապահության նախարարության ներկայացուցչի վրա հղումով:

Բեռնատար ինքնաթիռը կործանվել է հունվարի 16-ի առավոտյան, այն կատարում էր Հոնկոնգ-Բիշքեկ չվերթը: Ըստ Ղրղզստանի իշխանությունների տվյալների, իքնաթիռը վայր է ընկել ամառանոցային ավանի շրջանում, քանդվել է 32 բնակելի տուն: Որպես աղետի պատճառ նշվում են վատ եղանակային պայմանները:

Ըստ 24kg գործակալության, ինքնաթիռը պատկանում է Turkish Airlines ավիաընկերությանը, սակայն, ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատունը հերքել է այդ տվյալները` նշելով, որ այն պատկանում էր մասնավոր ընկերության:

1