Բելառուսի գլխավոր դատախազությունը դիտարկում է Ղարաբաղ այցելած իսրայելցի բլոգեր Լապշինին Բաքու արտահանձնելու հարցը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բելառուսի գլխավոր դատախազությունը դիտարկում է Ղարաբաղ այցելած իսրայելցի բլոգեր Լապշինին Բաքու արտահանձնելու հարցը

Բելառուսի գլխավոր դատախազությունը դիտարկում է Ղարաբաղ այցելած իսրայելցի բլոգեր Լապշինին Բաքու արտահանձնելու հարցը

Բելառուսի գլխավոր դատախազությունը ներկայումս ուսումնասիրում է հայտնի ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի հարցումը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Բելառուսի իր աղբյուրներին:

«Ներկայումս ուսումնասիրվում են բոլոր փաստաթղթերն ու այդ գործի հանգամանքները: Ոչ մի որոշում դեռ չի կայացվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Դեկտեմբերի կեսին Լապշինը գրել էր, որ իրեն ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի պահանջով, որտեղ նրա անունը ներառվել էր ԱԳՆ-ի «սև ցուցակում»:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող Լապշինը 2011թ. ապրիլին և 2012 թվականի հոկտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղ «անօրինական ռեժիմի՝ միջազգային մակարդակով քարոզչության նպատակով»:
Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ բլոգերը «խախտել է Ադրբեջանի պետական սահմանի և անձնագրերի մասին օրենքները»։

Այդուհանդերձ, Լապշինը 2015թ. հունիսին մուտք էր գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նա կարողացել էր անցնել սահմանային հսկողությունը շնորհիվ ուկրաինական անձնագրում «Ալեքսանդր» անվան գրության (Օլեքսանդր):

Դրանից հետո բլոգերի նկատմամբ Ադրբեջանում մի քանի քրեական գործ էր հարուցվել:

1