Հեղուկ գազ՝ չգազաֆիկացված համայնքներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հեղուկ գազ՝ չգազաֆիկացված համայնքներին

Հեղուկ գազ՝ չգազաֆիկացված համայնքներին

ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է հեղուկ գազ հասցնել չգազաֆիկացված համայնքներին: Այս մասին նախարար Անդրանիկ Խաչատրյանն ասել է՝ պատասխանելով ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանի հարցին:

 

Չգազիֆիկացված  գյուղերի բնակիչները պատգամավորների հետ հանդիպմանը ցանկություն են հայտնել օգտվել հեղուկ գազի բալոններից՝ օգնություն ակնկալելով գործադիր իշխանությունից։

 

Էկոնոմիկայի նախարարը հարցին ի պատասխան  հաստատեց, որ տնտեսական տարբեր գործոնների պատճառով ներկայումս հնարավոր չէ գազ մատակարերել որոշ գյուղերի։ Նախարարը նշել է,  որ կան համայնքներ, որտեղ հեղուկ գազը հասցվում է եւ ցանկացողները կարող են դիմել:

 

1