ՀՅԴ պատվիրակությունը Լիբանանի նախագահի հետ քննարկել է Չավուշօղլուի՝ Բեյրութ այցը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ պատվիրակությունը Լիբանանի նախագահի հետ քննարկել է Չավուշօղլուի՝ Բեյրութ այցը

ՀՅԴ պատվիրակությունը Լիբանանի նախագահի հետ քննարկել է Չավուշօղլուի՝ Բեյրութ այցը

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն ներկայացնող պատվիրակությունն այցելել է հանրապետության նախագահ Միշել Աունին:

Aztagdaily-ն տեղեկացնում է, որ պատվիրակության կազմում եղել են Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, փոխներկայացուցիչ Ավետիս Կիտանյանն ու Րաֆֆի Աշքարյանը:

Կես ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են նախագահական նոր նստաշրջանի ընթացքում ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը՝ երկրի միասնականության և զարգացման առնչությամբ, նաև` ընտրական նոր օրենքով պատգամավորական ընտրություններ կատարելու հրամայականը:

ՀՅԴ պատվիրակությունը կարևորել է  կառավարության արագ կազմավորման անհրաժեշտությունն ու հայ համայնքի քանակական ու որակական մասնակցության պահանջը:

Նախագահի հետ քննարկվել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի` Բեյրութ այցելությունը:

1