Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է 28 տարի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է 28 տարի

Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է 28 տարի

Դեկտեմբերի 7-ին հուշակոթող են այցելել ու 1988թ. երկրաշարժի անմեղ զոհերին իրենց հարգանքի տուրքը մատուցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության բարձրաստիճան ղեկավարութունը, հասարակության տարբեր խավի ներկայացուցիչներ, դպրոցականներ:

 

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստյան և ոգեկոչման արարողություն է կատարել:

 

«Բնության դեմ շատ դժվար է պայքարել, շատ դեպքերում անհնարին, բայց ամեն դեպքում մենք պետք է օգտագործենք մեր գիտական ուժը, մեր տեխնիկական հնարավորությունները և անենք ամեն ինչ, որ հանրապետության սահմաններում կանխարգելենք այդպիսի դեպքերը»,- նշել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

 

1