Երկրաշարժից 28 տարի անց. Աղետի գոտու հարցը դեռ չի լուծվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Երկրաշարժից 28 տարի անց. Աղետի գոտու հարցը դեռ չի լուծվել

Երկրաշարժից 28 տարի անց. Աղետի գոտու հարցը դեռ չի լուծվել

28 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան Հայաստանի 21 քաղաքում և 324 գյուղում: Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ախուրյան, Ստեփանավան… Երկրաշարժն ավերեց հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանները:

Աղետը դարձավ, պաշտոնական տվյալներով, 25 հազար մարդու մահվան պատճառ. մահացավ 17 հազար գյումրեցի, 4000 սպիտակցի, 1200 վանաձորցի, 500 ախուրյանցի ու 125 ստեփանավանցի, 100.000-ը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19.000 մարդ դարձավ հաշմանդամ, մոտ 530.000 մարդ դարձավ անօթևան: Աղետի գոտուց 120 հազար մարդ տարհանվեց, որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս: ՀՀ-ին օգնություն ցուցաբերեց ամբողջ Խորհրդային Միությունն ու աշխարհը…

28 տարի է անցել, սակայն երկրաշարժի հետքերը դեռ մնում են, դեռ կան անօթևան ընտանիքներ:2017-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, որ Կառավարությունը մոտ 700 միլիոն դրամ լրացուցիչ գումար է նախատեսել աղետի գոտում անօթևանների և տնակների խնդիրը մեկընդմիշտլուծելու համար:

1