Ֆրանսիայի նորանշանակ ՆԳ նախարարը Հայ դատի ջատագով է և բազմիցս այցելել է Հայաստան ու Ղարաբաղ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ֆրանսիայի նորանշանակ ՆԳ նախարարը Հայ դատի ջատագով է և բազմիցս այցելել է Հայաստան ու Ղարաբաղ

Ֆրանսիայի նորանշանակ ՆԳ նախարարը Հայ դատի ջատագով է և բազմիցս այցելել է Հայաստան ու Ղարաբաղ

Ֆրանսիայի Հայ դատի պաշտպանության հանձնախումբը ողջունում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոնում Ազգային ժողովի սոցիալիստական խմբի նախագահ Բրունո լը Ռուի նշանակումը: Հանձնախմբի նախագահ Մարդիրոսյանի` «Արմենպրես»­-ին տրամադրված հայտարարության մեջ շեշտվում է, որ լը Ռուն երկար տարիներ հավատարիմ կերպով եղել է հայկական խնդիրների բարձրաձայնման և ներկայացման ջատագով:

 

«Միասին բազմաթիվ այցեր ենք կատարել Հայաստան և Ղարաբաղ և ամեն անգամ վերահաստատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերի ամրապնդման մեր վճռականությունը: Նա մեր կողքին է եղել, երբ 2014թ­-ին հիշատակում էինք Ժան Ժորեսի մահվան 100-­ամյակը, ինչպես նաև 2015թ­-ին, երբ Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության փոխհատուցումների վերաբերյալ կոնֆերանս անցկացրեցինք` Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա­ի ներկայությամբ»,­ նշել է Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հարութ Մարդիրոսյանը: Նա նաև հիշեցրել է, որ Բրունո լը Ռուի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ են քննարկվել ու քվեարկվել Հայոց ցեղասպանությունն ընդունող ու դատապարտող, ինչպես նաև դրա ժխտումը քրեականացնող օրինագծերը Ֆրանսիայի օրենսդիր մարմնում:

Բրունո լը Ռուն նշանակվել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար այն բանից հետո, երբ վարչապետ Մանուել Վալսի հրաժարականից հետո ՆԳ նախարար Բեռնար Կազնյոֆը նշանակվել է երկրի կառավարության ղեկավարը:

1