Շարունակվում են «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի քննարկումները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Շարունակվում են «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի քննարկումները

Շարունակվում են «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի քննարկումները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որտեղ քննարկվել է «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը:

 

Իսկ դեկտեմբերի 2-ին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի քննարկումը: Զեկուցումներով հանդես են եկել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը, ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկ. խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը:

 

Նույն օրը ԼՂՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում համապասխան ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել է «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, խմելու և ոռոգման ջրի ոլորտների ֆինանսավորման հարցը:

 

Այնուհետև պատգամավորներն օրինագծի վերաբերյալ հարցեր են առաջադրել գործադիր իշխանության ներկայացուցիչներին:

 

ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողոներում գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը, որից հետո քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովի խմբակցությունների հետ:

 

Պատգամավորների, հանձնաժողովների և խմբակցությունների եզրակացություններն ու առաջարկությունները կներկայացվեն ԼՂՀ կառավարությանը, իսկ դեկտեմբերի 20-ին ԼՂՀ ԱԺ է ներկայացվելու օրենքի նախագծի վերջնական տարբերակը:

 

«ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի քննարկումը և ընդունումը նախատեսվում է 2016թ. դեկտեմբերի 22-ին ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում:

 

1