Տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթական նիստը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթական նիստը

Տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթական նիստը

Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

 

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է մտցրել հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգում՝ ռեժիմներն առավել հստակեցնելու նպատակով:

 

Գործադիր մարմնի որոշմամբ՝ «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները կվերապահվեն գյուղատնտեսության նախարարությանը:

 

Նիստում ուժը կորցրած է ճանաչվել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշումը: Ծրագիրը 2016 թվականին պետք է փորձնական իրականացվեր Ասկերանի շրջանում, սակայն ցանկացողների բացակայության պատճառով ծրագիրը կյանքի չկոչվեց: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացմամբ՝  դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվում են պետական աջակցության բազմաթիվ այլ ծրագրեր, որոնց իրագործման համար նախատեսված մեխանիզմները ավելի պարզ և մատչելի են:

 

Կառավարության նախկին որոշումներում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ բնակելի տուն կառուցելու համար մինչև 3 000 000 ՀՀ դրամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կստանան նաև 18-40 տարեկան ամուսիններից կազմված այն ընտանիքները, որոնցում ամուսիններից մեկն է գյուղական կամ քաղաքային բնակավայրում վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես բնակվել:

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ծրագիրը շատ արդյունավետ է, և տարեցտարի ընդլայնվում է  դրանից օգտվողների շրջանակը: «Տարիքային սահմանափակմանը զուգահեռ, հետագայում վերանայվելու է նաև տրամադրվող գումարի չափը, և գյուղական բնակավայրում տուն կառուցողները ավելի մեծաջակցություն են ստանալու: Սրանով փոքր-ինչ հավասարություն կապահովվի գյուղաբնակների և քաղաքաբնակների միջև՝ բնակարանային խնդրի վերացման նպատակով պետական աջակցություն ստանալու տեսանկյունից»,- նշել է Ա. Հարությունյանը:

 

Կառավարության որոշմամբ սահմանվել է տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը: Այն, նախորդ ցանկի համեմատությամբ, ավելի ընդլայնված է և իր մեջ ներառել է նաև ժամանակավոր անշարժունակության հիվանդության դեպքեր:

 

 

1