Պետք է արգելենք բակային մորթը. Ա. Հարությունյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Պետք է արգելենք բակային մորթը. Ա. Հարությունյան

Պետք է արգելենք բակային մորթը. Ա. Հարությունյան

«Պետք է հիմնենք ենթաշրջանային սպանդանոցներ եւ արգելենք բակային մորթը»,- դեկտեմբերի 2-ին կայացած ԱՀ կառավարության հերթական նիստում շեշտել  է վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություններին:

 

Կառավարության որոշմամբ կանոնակարգվել է սպանդանոցներում սպանդի կազմակերպման գործընթացը և սահմանվել լրացուցիչ պահանջներ, որոնք կլրացնեն սպանդի գործընթացի անվտանգության երաշխիքները և կապահովեն սպանդից ստացված մթերքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը և սպառողների առողջությունը:

 

«Բակային մորթը հակասում է սանիտարական կանոններին: Պետք է մշակենք ծրագիր, ժամկետ հստակեցնենք եւ սննդամթերքի արտադրությունը եւ վաճառքը համապատասխանեցնենք միջազգային նորմերին»,- նշել է Ա. Հարությունյանը ավելացրել, որ ենթաշրջաններում սպանդանոցների հիմնման պարագայում գյուղացիները կկարողանան վճարովի ծառայության դիմաց կազմակերպել կենդանու մորթը եւ տնօրինել կենդանու միսը:

 

Նշենք, որ Արցախի Հանրապետությունում գործում է միայն մեկ սպանդանոց: Սակայն 2012 թվականից գործող «Էլիտ գրուպ» ընկերությունը կենդանիների մորթը կազմակերպում է միսը տնօրինելու պայմանով միայն:

1