ԼՂՀ ՊՆ. Հայկական կողմի՝ 1 զոհի և 9 վիրավորի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների լուրն ապատեղեկատվություն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ ՊՆ. Հայկական կողմի՝ 1 զոհի և 9 վիրավորի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների լուրն ապատեղեկատվություն է

ԼՂՀ ՊՆ. Հայկական կողմի՝ 1 զոհի և 9 վիրավորի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների լուրն ապատեղեկատվություն է

Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

 

Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստ չի ունեցել:

 

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 1-ի երեկոյան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն լուրերին, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղի ունեցած «դաժան մարտերի ընթացքում» հայկական կողմը տվել է 1 զոհ և 9 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն:

 

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (մոտ 1400 կրակոց) հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր (9 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ): Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 125 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

 

ՊԲ առաջապահ ուժերը, ինչպես դեկտեմբերի 1-ին՝ ամբողջ օրվա ընթացքում, այնպես էլ անցած գիշեր շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում հակառակորդին տվել համարժեք պատասխան:

 

Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է:

1