Խորհրդարանին է ներկայացվել «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Խորհրդարանին է ներկայացվել «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը

Խորհրդարանին է ներկայացվել «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը

Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Նիստի օրակարգային թեման «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր:

 

Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի պաշտոնական ծանոթացման առաջին միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը:

 

Օրինագծի և բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացրել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նա անդրադարձել է նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, եկամուտների ձևավորմանը, բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներին և այլ հարցերի:

 

Այնուհետև բյուջեի նախագծի մասին լրացուցիչ պարզաբանումներ է տվել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և ներկայացրել 2017 թվականին երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները:

 

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում պատգամավորները օրինագծի վերաբերյալ հարցեր են առաջադրել գործադիր իշխանության ներկայացուցիչներին:

 

Համաձայն հաստատված ժամանակացույցի, քննարկումները դեկտեմբերի 2-ից կշարունակվեն խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում:

 

1