Ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ԼՂՀ օրենք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ԼՂՀ օրենք

Ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ԼՂՀ օրենք

Կողմ՝ 26, ձեռնպահ՝ 2, դեմ՝  0: Նոյեմբերի 30-ին կայացած ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը:

 

Դրական էր նաեւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը: Օրինագծի համահեղինակներ՝ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն ու ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը մինչեւ օրինագծի 2-րդ ընթերցումը մանրամասն քննարկելու եւ հստակեցնելու են օրինագիծը:

 

«Գյուղատնտեսական կոոպերատիվներին բնորոշ սկզբունքների արդյունավետ կիրառումն ու օգտագործումը կնպաստի հանրապետության ագրարային ոլորտի խնդիրների լուծմանը, գյուղատնտեսության հետագա զարգացմանը եւ Արցախի  իշխանությունների՝ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի իրագործմանը»,- իր ելույթում նշել  է Վահրամ Բալայանը:

 

Նախքան հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումներին անցնելը՝ նիստում քննարկվել են անցած նստաշրջանից մնացած մի շարք նախագծեր եւս:

<<Ապառաժ>>

1