Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» ներկայացվել է 74-րդ «Ոսկե գլոբուսին»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» ներկայացվել է 74-րդ «Ոսկե գլոբուսին»

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» ներկայացվել է 74-րդ «Ոսկե գլոբուսին»

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է ամերիկյան հեղինակավոր «Ոսկե գլոբուս» 74-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխությանը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

 

Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում նշում է, որ ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա և հիմքում 1988թ. Գյումրիում և Սպիտակում տեղի ունեցած, ավելի քան 25.000 մարդու կյանք խլած և կես միլիոն բնակչի անօթևան դարձրած երկրաշարժն է:

 

«Նախագծի միջոցով ռեժիսորը ցանկացել է 30 տարի անց պատմել ոչ միայն մահվան ու ավերածությունների, այլև հույսի և մարդկանց՝ մղձավանջին դիմակայելու ոգու ուժի մասին»,-նշվում է Goldenglobes.com-ի անդրադարձում:

 

«Ոսկե գլոբուս» 74-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխությանը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված է 30 ֆիլմ:

1