Շուշիի առանձնակի գումարտակն այս տարի տոնում է կազմավորման 25- ամյակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Շուշիի առանձնակի գումարտակն այս տարի տոնում է կազմավորման 25- ամյակը

Շուշիի առանձնակի գումարտակն այս տարի տոնում է կազմավորման 25- ամյակը

1991թ. նոյեմբերի 25 -ին երկու ուղղաթիռով Արցախի Մեծ Թաղլար գյուղ է ժամանում չորս դասակներից կազմված ՀՅԴ վաշտը, որի հիման վրա էլ կազմավորվում է մարտական համընդհանուր միավոր: Շուշիի առանձնակի գումարտակ անվամբ ճանաչված` «77-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակն» այս տարի տոնում է կազմավորման 25 տարեկանը:

 

Տոնական միջոցառումների շրջանակներում գումարտակի ազատամարտիկները եղան Արցախում: Նոյեմբերի 27-ին այցելեցին ԼՂՀ Պաշտպանության բանակի  N38043 զորամաս, մասնակցեցին զորամասում կազմակերպված տոնական ծրագրին:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին գումարտակի ազատամարտիկներին նախագահական նստավայրում ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

1