Բնական գազի նոր սակագներ  Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բնական գազի նոր սակագներ  Արցախում

Բնական գազի նոր սակագներ  Արցախում

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն այսօր կայացած նիստում բավարարել է ‹‹Արցախգազ›› ՓԲԸ-ի նոյեմբերի տասնվեցի ներկայացրած հայտը, որի համաձայն 2017 թվականի հունվարի մեկից Արցախում գործելու են բնական գազի նոր սակագներ: Համաձայն նոր սակագնի՝ ամսական մինչև 10000 խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը գործող 146.7  ՀՀ դրամի փոխարեն կազմելու է 139 ՀՀ դրամ՝ սպառված յուրաքանչյուր 1 խորանարդ մետր բնական գազի համար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Նվազեցվել է նաև 10000 խմ և ավելի սպառողների համար գործող 257.56 ԱՄՆ դոլար սակագինը: ‹‹Արցախգազ›› ընկերության կողմից սահմանվել են նաև նոր սպառողական խմբեր: Ջերմոցային տնտեսությունները յուրաքանչյուր տարվա նոյեմբերի մեկից մինչև մարի երեսունմեկը  յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի դիմաց գործող 257.56 ԱՄՆ դոլարի փոխարեն կվճարեն 212 ԱՄՆ  դոլար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Նույն այս սակագնով կվճարեն նաև վերամշակող կազմակերպությունները: Իսկ ամսական 10000 խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող այլ սպառողներին բնական գազը կվաճառվի յուրաքանչյուր  հազար խորանարդ մետր բնական գազի դիմաց 242.1 ԱՄՆ դոլարով՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:Հավելենք  նաև, որ մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ ‹‹Արցախգազ›› փակ բաժնետիրական ընկերությունը նոյեմբերի տասնիննին  դիմել էր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողով՝ ԼՂՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով:

 

Ընթացիկ տարում սա արդեն երկրորդ հայտն էր սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման համար:

 

Անի Ավանեսյան

1