Մենք քննարկում ենք կառավարման մոդելի հարցը, երկրորդական է՝ ով կղեկավարի, ով կկառավարի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մենք քննարկում ենք կառավարման մոդելի հարցը, երկրորդական է՝ ով կղեկավարի, ով կկառավարի

Մենք քննարկում ենք կառավարման մոդելի հարցը, երկրորդական է՝ ով կղեկավարի, ով կկառավարի

Արցախի Հանրապետությունում Սահմանադրության փոփոխությունը, որը ենթադրում է կիսանախագահական համակարգից անցում կատարել նախագահական համակարգին, «Հայ Յեղափոխական Դաշնակցության» համար առանցքային է:

 

Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն ասաց, որ Սահմանադրության նախագծի հանրային քննարկման փուլն ավարտվել է, այն ներկայացված է ԼՂ նախագահին:

 

«Դաշնակցությունն Արցախի կառույցի մակարդակով համապատասխան հանդիպում է ունեցել մասնագիտական հանձնաժողովի հետ, քննարկումներ ենք անցկացնել, առաջարկներ ենք ներկայացրել: Ակնկալում ենք մոտ օրերս ևս մեկ անգամ քննարկել՝ առաջարկների վերաբերյալ պատասխաններ ստանալու համար»,- նշեց Դավիթ Իշխանյանը:

 

Հարցին՝ իրենք դե՞մ են Սահմանադրության նախագծի դրույթին, ըստ որի՝ նախագահ Բակո Սահակյանը կարող է շարունակել պաշտոնավարել, Դավիթ Իշխանյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ Բակո Սահակյանը կարող է շարունակել… Սահմանադրությունը, Սահմանադրության կետերը, փոփոխությունները լրագրողները զարմանալիորեն անհատակացնում են, շուռ տված հարցադրումներ են անում: Մենք քննարկում ենք Սահմանադրության մեջ փոփոխությունների հարցը: Որևէ ձևով որևէ անձի հետ կապված հարցեր չենք քննարկում: Մենք կառավարման մոդելի, համակարգի մասին ենք քննարկումներ անում: Թե ով կլինի ղեկավար, ով կկառավարի, ով կլինի համապատասխան, սա այլ հարց է, մեզ համար միշտ երկրորդական է եղել»:

1