«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախը» հեռուստամարաթոնը հավաքել է $15.428.777
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախը» հեռուստամարաթոնը հավաքել է $15.428.777

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախը» հեռուստամարաթոնը հավաքել է $15.428.777

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի շրջանակում, որն այս տարի անցկացվել է «Իմ Արցախը» խորագրի ներքո, հանգանակվել է $15.428.777:

 

Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև` Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:

Կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում և Արցախում:

 

Հեռուստամարաթոնը 12-ժամյա ուղիղ եթերով հեռարձակվել է Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ և Երկիր Մեդիա հեռուստաալիքներով, ինչպես նաեւ առցանց՝ www.himnadram.org կայքով:

1