Եվրախորհրդարանը քվեարկել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու օգտին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Եվրախորհրդարանը քվեարկել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու օգտին

Եվրախորհրդարանը քվեարկել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու օգտին

Եվրախորհրդարանը քվեարկել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու օգտին: Քվեարկությունն, իհարկե, խորհրդատվական բնույթ է կրում, իրավական ուժ չունի: Ամեն դեպքում, Եվրախորհրդարանի օրենսդիրները Եվրահանձնաժողովին ու Եվրամիության անդամ 28 պետությունների ղեկավարներին խնդրել են ժամանակավորապես սառեցնել Թուրքիայի հետ բանակցությունները: Առաջարկն ընդունվել է ձայների 479 կողմ, 37 դեմ հարաբերակցությամբ: Եվս 107 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Թուրքիայի նախագահը նախօրեին քվեարկության վերաբերյալ հայտարարություն էր արել` ասելով, որ դրա արդյունքները որեւէ նշանակություն չունեն իրենց համար: Նման քվեարկության անցկացման պատճառն այն է, որ Եվրամիության անդամ մի շարք երկրներ հանդես են գալիս բանակցությունների դադարեցման օգտին՝ քննադատելով հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո այդ երկրի իշխանությունների վարած բռնատիրական քաղաքականությունը: Ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայում տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել, լրատվամիջոցներ ու տարատեսակ կազմակերպություններ փակվել:

1