Բ.Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բ.Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Բ.Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ՝ հոկտեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիոյին, Ջեյմս Ուորլիքին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

 

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

 

Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը եւ չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից:

 

Երկրի ղեկավարը կարեւորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ու խախտումների վերհանմանն ուղղված մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը՝ այն համարելով խաղաղ գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը:

 

Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ /ՌԴ/ Իգոր Պոպովը նշել է, որ բանակցային սեղանին դրված առաջարկությունները նոր չեն: Դրանք սեղանին են եւ շարունակվում են քննարկվել:

 

«Երեկ այս թեման մանրամասն քննարկվել է Բաքվում: Այսօր այստեղ խոսել ենք իրավիճակի մասին ընդհանրապես, այդ թվում ռազմական իրավիճակի մասին: Բակո Սահակյանը ներկայացրել է այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել այստեղ, եւ որոնք նախատեսվում են ապագայում: Մենք իհարկե քննարկել ենք նաեւ հակամարտության խաղաղ կարգավորման թեման»,- նշել է Իգոր Պոպովը:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, ի պատասխան ադրբեջանական զինուժի կողմից օրերս ձեռնարկված դիվերսիոն գործողության և շփման գծում տարբեր զինատեսակներից կատարվող խախտումների վերաբերյալ մեկնաբանությանը, նշել է, որ Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ այդ հարցերը կքննարկեն նրա հետ:

 

Խոսելով շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին՝ Պոպովը նշել է, որ հարցն այս պահին դեռևս մշակվում է: Անդրադառնալով հոկտեմբերի 14­ին Երևանում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիան կարող է դրական դեր ունենալ, Պոպովը մասնավորապես նշել է. «Կարծում եմ՝ Լավրովը նկատի է ունեցել 2009թ­-ին Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվածարձանագրությունները, որոնք վավերացման և փակ սահմանների վերաբացման արդյունքում, կարող են դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում»:

1