ՀՅԴ մարմինների խորհրդաժողով Երեւանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » ՀՅԴ մարմինների խորհրդաժողով Երեւանում

ՀՅԴ մարմինների խորհրդաժողով Երեւանում

2016 թվականի հոկտեմբերին 22-23-ին Երեւանում գումարվեց ՀՅԴ մարմինների խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցեցին Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ղեկավար մարմինների ներկայացուցիչները, ինչպես եւ մամլո պատասխանատուները:

 

Խորհրդաժողովի օրակարգում էին Հայաստանում համակարգային բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կառավարության վերջին փոփոխություններին վերաբերող հարցերը:

 

Առանձնահատուկ կարեւորեց Հայաստանում բարեփոխումների ընթացքը հանրության համար տեսանելի դարձնելու, առաջիկա համապետական ընտրությունները օրինականության ու ժողովրդավարության առումով անխոցելի իրականացնելու անհրաժեշտությունը:

 

Խորհրդաժողովն անդրադարձավ նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմին, ԼՂՀ բանակցային գործընթացին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսվող սահմանադրական փոփոխություններին եւ այլ հարցերի:

 

Անդրադարձ եղավ կուսակցության քարոզչական աշխատանքներին եւ դրանց կատարելագործման անհրաժեշտությանը՝ հիմնվելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունների վրա:

 

Օրակարգային հարցերի շուրջ ծավալվեց լայն քննարկում:

 

ՀՅԴ Մամլո Դիվան

1