Բակո Սահակյանն ընդունել է լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանն ընդունել է լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին

Բակո Սահակյանն ընդունել է լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին.  տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ համաժողովում քննարկվող թեմաները շատ կարևոր են, հետաքրքիր ու հրատապ` տեղեկատվական ոլորտը որակելով  մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ:

 

«Ներկա դրությամբ տեղեկատվական ոլորտում ավանդական գերխնդիրների հետ մեկտեղ առաջ են գալիս նորանոր առաջադրանքներ ու անելիքներ: Այս ամենը պահանջում է համապատասխան քաղաքականության իրականացում տեղեկատվական դաշտում, սերտ համագործակցություն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լրագրողների ու լրատվական հատվածների միջև»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Հանդիպման ժամանակ Նախագահը պատասխանել է լրագրողների կողմից բարձրացված տարբեր հարցերի` կապված տեղեկատվական ոլորտի, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականության հետ:

1